Ներքին Խորագիր 1 տարի առաջ - 22:10 09-05-2025

Խորագիր․ Հայրենակա՞ն պատերազմ, թե՞ Երկրորդ համաշխարհային, Շմայսն էլ Փաշինյանին էր ասում՝ համբալ

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է նաև ՀՀԿ խորհրդի անդամ, պատմաբան Վոլոդյա Գասպարյանը:

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ մասնավորապես Մայիսի 9-ի խորհուրդը, թե ինչպես այն պետք է նշել, ինչու Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի օր չունեինք, ունեինք Շուշիի ազատագրման օր, որը հարմարեցրել էինք Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվան:

Անդրադարձ է եղել այն հարցին, թե ինչու է Մայիսի 9-ը հռչակվել եռատոն ու նշվել:

Քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնախմբություններին մասնակցելու համար, թե ինչու երեկ հրապարակված լուսանկարներում Փաշինյանը այդքան խղճուկ տեսք ուներ, այնինչ մի քանի օր առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ սպառնում էր ընդդիմադիր պատգամավորներին «ԱԱԾ պադվալով» և վիրավորում՝ «համբալ» ասելով. ընդգծվել է Փաշինյանի անթույլատրելի և ղեկավարին ոչ հարիր պահվածքը:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը