Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 08-05-2025

Աննա Հակոբյանն ուզում է Նիկոլին կրթի, բայց նախ ինքը պիտի կրթվի. հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը` Աննա Հակոբյանը շարունակում է իր կրթվելու արշավը։ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջակներում նա Մատենադարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը մասնակցել Աննա Հակոբյանի դասախոսությանը, որ միասին են ապրո՞ւմ, թե՞ որ կրթի»։

Հարցվածների մի մասը նշեց, քանի որ միասին են ապրում։

«Որ միասին են ապրում դրա համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել նրանց անունները։

«Ես ինչ գիտեմ իրա դասախոսությունից, լավ կլիներ դրա անունը չտայիր»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Աննա Հակոբյանը փորձում է կրթել Նիկոլ Փաշինյանին։ «Երևի ուզում ա կրթի, բայց նախ ինքը պիտի կրթվի, հետո նոր շրջապատին կրթի»,- ասաց նա։

«Բա իրա կինն ա, բա պիտի մասնակցի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև