copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:08 08-05-2025

Եթե հաղթանակի տոնը կարևորում էիք, ապա ինչո՞ւ ԱԺ օրակարգում ՀՀԿ-ի նախագիծը չներառեցիք. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջերս Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի կենտրոնական միջոցառումներից մեկում ադրբեջանցի պատվիրակն իր երկրի դերն ու մասնակցությունը պատերազմում նավթով էր չափում, որի արդյունաբերական հեղափոխությունը, ի դեպ, հայերի շնորհիվ է եղել:

ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցած մեծ դերի մասին:

Սակայն, չգիտես թե ինչպես է ստացվում, որ Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը:

Եթե հաղթանակի տոնն ու հայ ժողովրդի դերը կարևորում էիք, ապա ինչու՞ ԱԺ օրակարգում ՀՀԿ նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը չներառեցիք: Թե՞ ընդդիմությունն էր առաջարկել, էլի չտեսնելու տվեցիք:

Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում