copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:07 08-05-2025

Օհայոյում հայտնաբերվել է թմրանյութ օգտագործած ջրարջ. կենդանուն թմրեցրել է տարեց կինը. ABC News

ԱՄՆ Օհայո նահանգում ոստիկանությունը զարմանալի միջադեպ է բացահայտել։ Իրականացնելով ստանդարտ ճանապարհային ստուգում` իրավապահները կանգնեցրել են մի տարեց կնոջ մեքենան, որի մեջ հայտնաբերել են զգալի քանակությամբ թմրամիջոցներ՝ մետամֆետամին, կոկաին, ինչպես նաև երեք ապակե խողովակներ՝ նախատեսված թմրանյութերի օգտագործման համար։

Սակայն ամենաանսպասելի գտածոն եղել է մի ջրարջ՝ Բաբլգամ անունով, որը թմրամիջոցների ազդեցության տակ էր եղել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հենց կինն էր նրան թմրանյութեր տվել։ Ոստիկանության տվյալներով՝ Բաբլգամը գտնվել է չափազանց ագրեսիվ վիճակում և տարօրինակ վարք է ցուցաբերել։ Կենդանին տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում