Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 07-05-2025

Գլխավոր հերոսը ոչ թե «Սմայլիկ» անունով դուստրն է, այլ՝ ՔՊ-ական հայրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինքնավնասումով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։ Էդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը եւ այլն, եւ էդ երեխու վրա հոդված գրեցին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե խոսքն ինչ լուրի մասին է, եւ փորձելով տպավորություն թողնել, թե մենք մտել ենք իր ընտանիք, թիրախավորել իր անչափահաս դստերը: Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել` գրելով, որ ՔՊ-ական պատգամավորը 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Թե այդ լուրի ինչն էր անբարո, եւ որտեղ էր տեսել «ընտանիք մտնելու» փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին, բնականաբար, չբացատրեց:

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը