Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 06-05-2025

Մասիվի թաղապետը պետք է ոչ թե ներողություն խնդրեր, այլ դատվեր․ հարցում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ նախօրեին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ներողություն է խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և հասարակությունից՝ ապրիլի 30-ին թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր։ Որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել է Տեր-Մարգարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմալ համարու՞մ եք, որ խմբակային ծեծից հետո թաղապետը ներողություն է խնդրել ոչ թե ծեծվողից, այլ բնակիչներից»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ թաղապետը պետք է ներողություն խնդրեր նաև Արթուր Չախոյանից, սակայն որոշներն էլ արդարացրեցին թաղապետին։

«Նորմալ չեմ համարում, բայց եթե ինձ էլ վիրավորեին, ես էլ կռիվ կանեի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ թաղապետը պետք է պատասխանատվություն ենթարկվի։
«Չեմ կարող ասել, թաղապետը երևի թե պետք է պատժվի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բռնության ենթարկված անձից նույնպես պետք է ներողություն խնդրել։
«Եթե կոնկրետ անձի նկատմամբ է բռնություն կիրառվել, ուրեմն բնական է, որ պետք է նաև նրանից ներողություն խնդրի»,- ասաց նա։

«Իհարկե նորմալ չի։ Ոչ թե ներողություն պետք է խնդրեր, այլ դատվեր, գործից հանեին շպրտեին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում