Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 05-05-2025

Դավաճան, դավաճանի թոռ Փաշինյանն ինչ գործ ունի՝ մասնակցի Հաղթանակի շքերթին․ հարցում

Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։ Նշենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ կա՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին։

Եվ չնայած այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնկացությունը Մայիսի 9-ի շքերթին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին մասնակցի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Չէ, չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի չպետք է մասնակցի։ «Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ոչ մի բանի չպետք է մասնակցի, իրան ուղղակի պետք ա վերացնել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան և չպետք է մասնակցի շքերթին։ «Չէ, երևի։ Դավաճանի թոռը հաղթանակի շքերթին ինչ գործ ունի։ Ինքն էլ դավաճան, իր պապն էլ դավաճան, ինքը ինչ գործ ունի հաղթանակածների շքերթին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի