copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:38 29-04-2025

Նրա հանցագործությունը պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր. Գենսերը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբենը քաղբանտարկյալ է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։

Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։

«Նրա իրական հանցագործությունը պարզապես Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Հարավային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անվանում են Արցախ: Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատև ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնյաների ներկայության ցանկացած հետք վերացնելու համար»,- շեշտել է Ջարեդ Գենսերը:

Նա ընդգծել է, որ անցյալ տարի հրապարակված զեկույցում «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը» փաստաթղթավորել է 500 պատմական վայրի և 6000 հայկական հուշարձանի, դրանց թվում՝ եկեղեցիների և վանքերի պղծման կամ ոչնչացման բազմաթիվ օրինակներ։

«Եվ Ռուբենի շարունակական բանտարկությունը մնում է Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշը։ Եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դեմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են»,- շեշտել է Ջարեդ Գենսերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները