Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:39 24-04-2025

7 անշարժ գույք, 2 մեքենա, 42 մլն կանխիկ, 57 մլն եկամուտ․ Արարատի մարզպետի և նրա ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, նրա կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի և նրանց հետ համատեղ բնակվող 2 այլ անձանց՝ Քերոբ Թևոնյանի և Ռուզան Մարգարյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Սեդրակ Թևոնյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել մարզպետ նշանակվելուց 1 ամիս անց՝ 2022-ի փետրվարի 17-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 25-ին և 1991 թվականի մարտի 11-ին։ Տարեվերջին մարզպետի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի հոկտեմբերի 31-ին։ Մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։ Արարատի մարզպետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 569 դրամ, որը տարեվերջին զրոյացել է։

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 8 մլն 400 հազար դրամ, տարեվերջին՝ 13 մլն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 93․015 դրամ, որը Արարատի մարզպետի աշխատակազմից և Արարատի մարզպետարանից ստացած աշխատավարձի հանրագումարն է։

Մարզպետի կինը՝ Նանե Մարտիրոսյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակարանը, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ՝ ամուսնու հետ։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մարտիրոսյանը չի հայտարարագրել։ Մարտիրոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 522․351 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 588․491 դրամ։ Նա ունեցել է նաև 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ 2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 556․898 դրամ, որը Արարատի հիվանդանոց ԲԿ-ից ստացած աշխատավարձն է։

Մարզպետի եղբայրը՝ Քերոբ Թևոնյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական շինությունը, ինչպես նաև 2 հողամաս՝ Արարատի մարզի Արարատ համայնքում, որոնցից առաջինը նա ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, մյուսները 2021 թվականի հունվարի 3-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2017 թվականի HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2020 թվականի մարտի 13-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Քերոբ Թևոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 72․556 դրամ, տարեվերջին՝ 1381 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 20 մլն դրամ, տարեվերջին՝ 25 մլն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 40 մլն դրամ, սակայն գումարի ստացման ճանապարհը հայտարարագրում նշված չէ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն դրամ։ Վերջինս իր եկամուտներից 28 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Բացի այդ, նա 2 մլն դրամը գերազանցող՝ 13․548 դոլար արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չներկայացնելով սակայն, թե ինչ է գնել։

Ռուզան Մարգարյանը, ով հավանաբար Քերոբ Թևոնյանի կինն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մայիսի 25-ին, ինչպես նաև 2 հողամաս, մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել 2003 թվականի մարտի 12-ին և 1991 թվականի մարտի 11-ին։

Վերոհիշյալ առանձնատանը և հողամասերից մեկին տիրապետում է նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մարտիրոսյանը չի հայտարարագրել։ Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 2 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 41 հազար դրամ, որը Արփի գինու գործարանից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը