Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:00 21-04-2025

Արտահերթ չի լինի․ Փաշինյանն էդքան հեշտ չի հրաժարվի իր պաշտոնից․ հարցում

2026 թվականին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական հերթական ընտրությունները։ Սակայն բազմաթիվ կարծիքներ կան, որ մինչև 2026-ի հերթական ընտրությունները կլինեն արտահերթ ընտրություններ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ հանրությունը հոգնել է այս իշխանությունից։
«Կլինեն երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չեն լինի։ «Ինձ թվում ա չէ, որովհետև վստահում եմ կառավարությանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ կցանկանար, որ լիներ։ «Չեմ կարող ասել, բայց շատ եմ ուզում, որ լինի»։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը հեշտ չի հրաժարվի իր պաշտոնից։
«Չեմ կարծում Փաշինյանն էդքան հեշտ կհրաժարվի իր պաշտոնից»,- ասաց նա։

«Կլինի իհարկե կլինի։ Էս ինչ վիճակով ենք ապրում, որ արտահերթ չլինի»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել