Ուղիղ եթեր
Արցախականչ 1 տարի առաջ - 22:00 19-04-2025

Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը

Oragir.News-ի «Արցախականչ»-ի հյուրն Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հիմնադիր Սերգեյ Շահվերդյանն է, ով ներկայումս շարունակում է ղեկավարել «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը, որն ավելի քան քսան տարի զգալի ներդրում է ունեցել Արցախում մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործում։

Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհային ցուցանակների տեղադրում, պատմամշակութային հուշարձանների մոտ տեղեկատվական ցուցանակների տեղադրում, բրոշյուրների կազմում և հրատարակում։ 2004-ին հիմնադրվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ նրա հայրենի Ծաղկաշատ գյուղում։

Խոսելով պատմամշակութային ժառանգության ճակատագրի մասին՝ Շահվերդյանը նշեց, որ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել, առնվազն, երեսուն թանգարաններ ու թանգարանային հավաքածուներ՝ չհաշված մասնավոր հավաքածուները։

«Քանի որ մենք ականատեսն ենք նրա, որ Ադրբեջանը հետևողականորեն ջնջում, վերացնում է մեր հայրենիքը, ապա կարելի է համարել, որ Արցախի ժողովրդի այն շարժական-մշակութային ժառանգությունը, որ մնացել է հայրենիքում, կամ արդեն ոչնչացվել է, կամ ոչնչացվելու է ժամանակի ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ մնում է միայն վիրտուալ հարթակներում ունենալ մեր թանգարանների հավաքածուները։ Նույն ճակատագիրը, ըստ նրա, սպասվում է նաև հինգ հազար անշարժ հուշարձաններին։

Նրա խոսքով՝ մեծ խնդիր է նաև այն, որ հակառորդի ձեքն են անցել պետական արխիվը, Արցախի հանրային հեռուստատեսության, ռադիոյի և «Ազատ Արցախ» թերթի արխիվները, սակայն ավելի խնդրահարույց է, հայրենիքում են մնացել բազմաթիվ մարդկանց փաստաթղթերը, ինչը լուրջ խոչընդոտ է կենսաթոշակի անցնելու և բազմաթիվ սոցիալական ծրագրերի մաս կազմելու ճանապարհին։

«Անկախ այսօրվա քաղաքական ուղեգծից՝ մոռացության մատնելու Արցախն ու արցախահայության պահանջատիրությունը՝ հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը, որտեղ էլ այն գտնվի»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։

Խոսելով հայրենիք վերադառնալու մասին՝ նա նշեց, որ վերադարձի իրավունքը միջազգայնորեն ճանաչված է, իսկ արցախցիների խնդիրն այն է, որ վերադարձի տեսլականն արթուն պահվի, մինչև որ դրա համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան