copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:38 13-04-2025

Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել

Թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ հավաքել է ավելի քան 10 մլն ստորագրություն՝ ի աջակցություն արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Halk TV -ն, Սամսուն նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը:

«Շաբաթ երեկոյի դրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար ստորագրությունների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Սակայն մենք ավելի մասշտաբային նպատակ ունենք և միասին կհասնենք դրան», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը:

Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Տրապիզոն նահանգում, որտեղ ծնվել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Այդժամանակ էլ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու պլանների մասին, ինչը մի փոքր ավելին է, քան այն ձայների քանակը, որոնք Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր 2023 թ-ի մայիսին կայացած ընտրություններում։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թ-ին, սակայն ընդդիմությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան