copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:06 05-04-2025

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ աշխարհի մարդասիրական օգնության բեռի մեծ մասն իր ուսերին տանել. Ռուբիո

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ աշխարհի մարդասիրական օգնության բեռի մեծ մասը իր ուսերին տանել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ կոչ անելով մոլորակի մյուս հարուստ երկրներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Մյանմայի վերջին ավերիչ երկրաշարժից հետո։ Գրում է «Ազատությունը»։

«Մենք ողջ աշխարհի կառավարությունը չենք, մարդասիրական օգնություն կտրամադրենք, ինչպես մյուս բոլորը, ու դա կանենք այնպես, ինչպես կկարողանանք»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն, հավելելով, - «Մենք նաև այլ կարիքներ ունենք, որոնք պետք է հաշվի առնենք»։

Նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը հրամայեց 90 օրով սառեցնել ԱՄՆ-ի ողջ արտաքին օգնությունը: Այդ որոշումը՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) բազմաթիվ ծրագրերի փակմանը զուգահեռ սասանել է մարդասիրական նախագծերը աշխարհով մեկ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե ամերիկացիներից մանդատ է ստացել առաջին հերթին նրանց կարիքները հոգալու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում