copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:52 03-04-2025

Բոլոր պաշտոնյաները, որ չեն կարողանում լուծել արցախցիների կեցության հարցը, պետք է հրաժարական տան. Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր փոխվարչապետն արցախցիներին ասել է, որ բնակվարձի փոխհատուցման ծրագիրը չի շարունակվելու։ Առաջարկել են ինչ-որ այլ ծրագիր, որը ծածկում է շատ փոքր տոկոսի կարիքները, բայց նույնիսկ այդ կարիքն էլ չի ծածկում, եթե հաշվի առնենք բնակվարձի էսօրվա թվերը։

Հիմա շատ պարզ բան եմ ասում։

Բոլոր էն պետական պաշտոնյաները, որոնք չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը` արցախցիների կեցությունը Հայաստանում ապահովելու, պիտի հրաժարական տան։ Որովհետև նրանք չեն անում իրենց կյանքի ամենակարևոր առաքելությունը։ Որովհետև դա Հայաստանի համար այսօր կարևորագույն խնդիր է, ու նրանք դա ձախողում են։

Սա, սակայն, այն դեպքում, եթե նրանց առջև նման խնդիր դրվել է։

Իսկ եթե նրանց առջև դրվել է հակառա՞կ խնդիրը, այսինքն` անել ամեն ինչ, որպեսզի արցախցիները չկարողանան մնալ Հայաստանում ու ստիպված արտագաղթեն։

Այս պարագայում նրանք պիտի հրաժարական տան` սեփական մարդկային կերպարը պահպանելու համար։ Որովհետև չի կարող իրեն մարդ համարող պաշտոնյան նման պայմաններում, նման մարդկանց թելադրանքի տակ աշխատել։

Որովհետև ամբողջ կյանքում այդ ամոթը կրելու եք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում