Ներքին 1 տարի առաջ - 20:36 28-03-2025

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև Հայաստանի մարզեր:

«Future Economy Summit»-ի առաջին տեղեկատվական հանդիպումը Գյումրիում էր: Ֆասթեքսի մասնագետները հանդիպել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ: Համալսարանի տնօրեն Կարեն Պետրոսյանը վստահեցրել է՝ ուսանողները շատ հետաքրքրված են տեխնոլոգիական աշխարհով և թվային արժույթներով: «ԲՈՒՀ-ը և աշխատաշուկան իրար հետ համահունչ են զարգանում: Մեզ համար շատ ուրախալի է, որ նման կազմակերպություն, ինչպիսին Ֆասթեքսն է նաև ներկայացրել է իր պրոդուկտները մեր ուսանողների համար: Մեր ուսանողները ևս հնարավորություն ունեն ներգրավվելու տվյալ ոլորտում»:

Հաջորդ հանդիպումն Իջևանում էր: Ֆասթեքսի ներկայացուցիրները Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաները, DeFi (ապակենտրոնացված ֆինանսների) վերջին միտումները, խոսել ոլորտային կարևոր թեմաներից։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Գարիկ Սիրոյանը նշել է. «Ես շատ կարևորում եմ, որ մարզում նմանատիպ հանդիպումներ իրականացվեն: Մեր ուսանողությունն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի ինֆորմացիայի և շփման տեսանկյունից, իսկ նման հանդիպումները կոտրում են կարծրատիպերը»:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպումն անցել է բուռն քննարկումներով: Լոռեցի ուսանողները բավականին տեղեկացված էին ոլորտի միտումներից և մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում հանդիպմանը:

Բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանի կարծիքով նմանօրինակ տեսակի հանդիպումները շատ կարևոր են և շատ արդյունավետ: «Ճիշտ տարիքային թիրախին ենք մոտեցել: Եվ ընդլայնել մարզերում շատ օգուտ կտա թե’ ոլորտի զարգացմանը հանրապետությունում, թե’ հենց ապակենտոնացմանը ոլորտի ամբողջ Հայաստանով մեկ: Շատ բարձր եմ գնահատում այսօրվա հանդիպումը»:



Վանաձորի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը նույնպես անդրադարձել է հանդիպմանը. «Սա նոր գիտելիք է, նոր տեղեկատվություն է մեր ուսանողների համար: Մեծամասնությունը հետաքրքրված են, լսել են այս տեխնոլոգիաների մասին: Նմանանատիպ հանդիպումները և նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ավելի առարկայական խնդրին ծանոթանալ»:

«Future Economy Summit»-ի ամփոփիչ հանդիպումը Ծաղկաձորում է: Մայրաքաղաքի և մարզերի ուսանողները կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքները «Բլոկչեյն տեխնոլոգիաներն ապագայի տնտեսությունում» թեմայով: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գլխավոր գործընկեր՝ Fastex-ի կողմից. 1-ին տեղը՝ 300 FTN-ին համարժեք դրամով, 2-րդ տեղը՝ 200 FTN-ին համարժեք դրամով, 3-րդ տեղը՝ 100 FTN-ին համարժեք դրամ:

Ֆասթեքսի Web3 գծով ղեկավար Արմեն Չախոյանը ընդգծել է. «Ֆասթեքսը մշտապես կարևորում է համալսարանների հետ աշխատանքը: Մշտապես ձգտելու ենք էլ ավելի հասանելի դարձնել ընդհանուր Web3-ի և բլոկչեյն տեխնոլոգիաների հետ կապված հարցերն ուսանողների համար և միշտ պատրաստ ենք մեր ողջ ներուժը ներդնել այդ ամենն իրականացնելու համար»:

Ֆասթեքսի համար առաջնային է ՏՏ ոլորտի զարգացումը, Հայաստանի ԲՈՒՀ-երում թվային աշխարհի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ