copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 19:27 26-03-2025

«Լեռնային Արցախ» կանանց թիմը փակվում է

Ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնությունում գործունեությունը դադարեցնում է «Լեռնային Արցախ» թիմը։

Ակումբի ֆուտբոլիստուհիները մարզումներ են անցկացնում «Հրազդան» ստադիոնում, սակայն թիմը չի ներկայացել առաջնության հերթական հանդիպմանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ակումբը տևական ժամանակ է՝ չի ֆինանսավորվում, մարզչական կազմն էլ այլևս չի գնում աշխատանքի։

«Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմը չի ներկայացել «Ուրարտու-աղջիկներ» թիմի հետ հանդիպմանը, ինչի պատճառով այն հետաձգվել է։ Նշենք, որ կանանց Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս ընդամենը 4 թիմեր, որոնցից մեկը «Լեռնային Արցախն» է։

Այսպիսով, մելիքբեկյանական կառավարման շրջանում ևս մեկ ակումբ դադարեցնում է իր գոյությունը։