copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:19 26-03-2025

Այդքան էլ հեշտ հարց չէ․ Արգիշտի 15 և 17 շենքերի բնակիչներին ամիսներ շարունակ խաբում են

Դեկտեմբերի 8-ին «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի հետ կապված, որ արդեն 10 տարի է՝ չի հաջողվում դառնալ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Վեոլիա Ջրի» բաժանորդ։

Այդ օրերին Oragir.News-ը նկարահանում իրականացրեց շենքի տարածքում, զրուցեց բնակիչների հետ, որոնք իրենց դժգոհությունները հայտնեցին, մասնավորապես ասելով, որ դժվարանում են ձմռան ցուրտ օրերին գոյատևել առանց լույսի, գազի և ջրի։ Ամիսներ առաջ վերջիններս ստորագրահավաք էին սկսել, որ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այսօր՝ մարտի 26-ին, Oragir.News-ը կապ հաստատեց Արգիշտի 15 շենքի բնակչուհի Թամարա Հակոբյանի հետ, հասկանալու համար, թե գործն այժմ ինչ փուլում է գտնվում։

Բնակչուհին մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս փուլում սպասում են թեմայի վերաբերկալ ՏԿԵ-ում սպասվող քննարկմանը։

«Դիմումները գնացել են ՏԿԵ նախարարություն, քննարկում է գնում։ Ասել են, որ սպասվող քննարկմանը բնակիչներից մեկ հոգի կարող է ներկա լինել։ ՄԻՊ-ից էլ ասում են՝ այդքան էլ հեշտ հարց չի, բայց քննարկման փուլում է։ Մեր դեկտեմբերի բողոքներից հետո լույսերը դեռ ոչ մի անգամ չեն տարել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում