copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:42 26-03-2025

Դուք քաղաքական պատվեր եք կատարում․ Ագնեսա Խամոյանը՝ գլխավոր դատախազին

«Դուք քաղաքական պատվեր եք կատարում»,- ԱԺ-ում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նշենք, որ Աննա Վարդապետյանը չմեկնաբանեց Խամոյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ դատախազն ԱԺ-ում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

Խամոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, թե ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի