Ներքին Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:14 25-03-2025

Այսօր 1-ը, իսկ վաղը մեզնից 1000-ավորները կգան․ ադրբեջանցու սադրիչ տեսանյութը Երևանից

Հայաստանում վերջին շրջանում թուրքերի և ադրբեջանցիների ներկայությունն ավելի նկատելի է դարձել։ Նրանք պարբերաբար հիշեցնում են իրենց մասին. մեկը հյուրանոցում խմած վիճակում վիրավորում է աշխատակիցներին, մյուսներն էլ՝ Երևանի կենտրոնում երգում օկուպացված Արցախի մասին, Կասկադից տեսանյութ հրապարակողի մասին խոսելն ավելորդ է, իսկ այսօր համացանցում Հայաստանի մայրաքաղաքից տարածվել է տեսանյութ, որում հեղինակը Երևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական հինավուրց տարածք»։

Տեսանյութի հեղինակը սկզբում ողջունում է Քամրան Ռազմավարին՝ ասելով, որ տեսանյութը նրա՝ ադրբեջանցի հաղորդավար, շոումեն, բլոգերի համար է, որը հայտնի է Հայաստանի և հայերի դեմ իր քարոզչությամբ։

Այնուհետև, Հանրապետության հրապարակից դիմելով ադրբեջանցիներին և ողջ թյուրքական աշխարհին, ասում է. «Սիրելիներս, այստեղ հինավուրց ադրբեջանական հող է։ Այս հողերը մեզ են սպասում։ Աստծո կամքով, այսօր մեզնից 1-ը, իսկ վաղը 1000-ավորները կգան»։

Այնուհետև նա պնդում է, թե իբր «ժամանակին Երևանում մոտ 2 միլիոն ադրբեջանցի է ապրել, որոնք հետագայում գաղթել են, իսկ 500 հազարի ճակատագիրն անհայտ է»։

Տեսանյութի վերջում հեղինակը դիմում է «Երևանից գաղթած» ադրբեջանցիներին՝ վստահեցնելով, որ անհանգստանալու կարիք չկա, և կրկնում իր խոսքերը. «Այսօր 1-ը, իսկ վաղը մեզնից 1000-ավորները կգան Երևան»։

Տեսանյութի բովանդակությունը բացահայտ սադրանք է՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, և այս առթիվ որևէ արձագանք չստանալը լուրջ մտահոգություն է առաջացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի