Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 10:03 22-03-2025

Թորոսյանի ախորժակը, ՊՆ-ի բառախաղը, ԲԴԽ անդամը, արցախցիները պլաններ ունեն․ Մամուլ

Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ըդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարի պաշտոնից հույսը կտրած ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ցանկությունը, կարծես թե, առողջապահական պետական հիմնադրամի ղեկավար դառնալն է։ Օրաթերթը տեղեկացավ, որ այս հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ոչ միայն Արսեն Թորոսյանն է պայքարում, այլ նաև ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։ Փաստացի՝ ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրը։

Ըստ օրաթերթի՝ ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Արթուր Չախոյանը, գիտնական անդամներ են ցանկանում դառնալ Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը, Սամվել Առաքելյանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:

Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում․ հայտնում է օրաթերթը։

Հրապարակը նաև գրում է․ Ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել Սոթքում հնչած կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։
Փաստի տեղեկություններով, առաջիկա օրերին ՔՊ-ն Գյուրիում ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ:

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը

Ձեզ գուցե հետաքրքրի