copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:49 21-03-2025

Փաշինյանի իշխանությունը սփյուռքին չի հանդուրժում, քանի որ այն ամենաուժեղ պահանջատերն է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարցադրում է արել՝ արդյո՞ք Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներն ունեն բարոյական իրավունք՝ թելադրելու երկրի ներսում ապրող քաղաքացիներին, թե ինչպես պետք է գործեն բախտորոշ հարցերում, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Թորոսյանը, ընդգծելով Հայաստանի քաղաքացիների՝ հատկապես սահմանամերձ բնակիչների կրած տնտեսական և անվտանգային ծանրությունները, նշել է, որ շրջափակման և ռազմական հակամարտությունների հիմնական հետևանքներն ընկնում են հենց նրանց վրա։

Ուստի, ըստ նրա, նրանց ձայնը պետք է առաջնային նշանակություն ունենա։

Նա գրել է. «Ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Մոսկվայում՝ հնարավոր չէ լիարժեք գնահատել այն իրականությունը, որում ապրում են Արմավիրի, Կապանի, Դիլիջանի կամ Գյումրու բնակիչները»։

Այս գրառման շուրջ մեկնաբանություն է տվել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ նշելով, որ Թորոսյանի հայտարարությունները ոչ միայն անընդունելի են, այլև վտանգավոր։

«Դրանք ըստ էության անհեթեթ են և մեկնաբանության կարիք չունեն։ Դրանք ավելի շուտ արտահայտում են գրառման հեղինակի սուբյեկտիվ պատկերացումները, որոնք, մեղմ ասած, առողջ մտածողությամբ դժվար է մեկնաբանել։ Հայրենակիցներին բաժանել «երկրի ներսում ապրողների» և «արտերկրում բնակվողների» պարզապես անթույլատրելի է։ Դա վտանգավոր է ոչ միայն հասարակական համախմբման տեսանկյունից, այլև ազգային քաղաքականության շրջանակում»,- կարծում է նա։

Այս մոտեցումը, ըստ Բալասանյանի, նոր չէ. այն վաղուց է կիրառվում իշխանությունների կողմից և տեղավորվում է այն քաղաքականության տրամաբանության մեջ, որը տևական ժամանակ իրականացվում է։

«Իշխանությունները չեն հանդուրժում Սփյուռքի պահանջատիրական դիրքորոշումը, հատկապես այն առումով, որ Սփյուռքը հակված չէ ընդունելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու գաղափարը։ Այդ պատճառով նրանք փորձում են նվազեցնել Սփյուռքի ազդեցությունը ու լեգիտիմությունը քաղաքական գործընթացների վերաբերյալ»,- եզրափակում է Բալասանյանը։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը