copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:40 20-03-2025

ՀԺՄ-ն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու դեպքերը, ՔՊ-ականների ցինիզմը չունի հավասարը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց նրանց հարող շրջանակներից: Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը:

Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից:

Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ:

Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս:

Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է:

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի