Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 20-03-2025

Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ․

«Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։

Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան սնուցող արժեքների՝ մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ։

Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։

Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել, ինչն ուրախությամբ արձանագրեցինք նաև 2024 թվականի հոկտեմբերին Վիլեր Կոտրեում Ֆրանսիայի նախագահությամբ կայացած գագաթաժողովի ընթացքում։

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս պետությունների ղեկավարների այդ կարևորագույն հավաքի ընթացքում ընդունված հռչակագրի և մյուս փաստաթղթերի դրույթների կյանքի կոչմանն՝ ի նպաստ լեզվամշակութային բազմազանության ամրապնդման, երիտասարդության դերակատարության աճի, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանում համակարտությունների շուտափույթ հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման։

Այսօր արդեն մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու ենք Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի մեր բարեկամական կապերը ֆրանկոֆոն երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։

Բարի երթ եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի հերթական երկամսյակին և բարձր տրամադրություն ու բազում հիշարժան պահեր ցանկանում ինչպես մեր երկրի, այնպես էլ համայն աշխարհի բոլոր ֆրանսախոսներին և ֆրանկոֆոնիայի արժեքները կրողներին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան