Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:52 19-03-2025

Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով

«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել.

«Մենք ընդդիմադիր հայացքներ ունեցող սովորական մարդիկ ենք, ովքեր կատեգորիկ անհամաձայն են այս իշխանությունների գործունեության հետ և պատրաստ են օգտագործել ամեն հնարավորություն՝ այս իշխանություններից ժամ առաջ ազատվելու համար: Վերջին յոթ տարիներին մենք աջակցել և մասնակցել ենք այդ նպատակով բոլոր հնարավոր շարժումներին, ցույցերին, հանրահավաքներին, ընտրություններին, ստորագրահավաքներին, պանելային քննարկումներին, հրապարակային և դահլիճային բոլոր միջոցառումներին, սակայն՝ անարդյունք:

Մեզ ձերբակալել են, կալանավորել են, հետապնդել են, հալածել են, մեր նկատմամբ իշխանությունը կիրառել է սադրանքներ, հակաքարոզ, բռնություն, խոշտանգում…

Մենք չենք հանձնվել և շարունակել ենք մեր պայքարը, սակայն այլևս ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների և հանրության միջև այս տարիների ընթացքում ստեղծվել է անվստահության անդունդ: Տարբեր հարցումների տվյալներով՝ հանրության 70 տոկոսն անհամաձայն է այս իշխանության հետ, բայց, միևնույն ժամանակ, չի վստահում քաղաքական ընդդիմությանը:

Անվստահության անդունդն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը: Այդ անդունդը մեկ օրում չի առաջացել, այլ 7 տարվա ընթացքում հավաքական ընդդիմության բացթողումների, սխալների և անվճռականության հետևանք է: Այս անվստահության անդունդի առաջացման պատճառներից ամենածանրակշիռը ընդդիմության ոչ բավարար թափանցիկ ու ոչ բավարար հաշվետու գործելաոճն է: Ամեն տապալված շարժումից ու հերթական պարտված ընտրություններից հետո այդ գործընթացի ակտիվ մասնակից հանրության շրջանում առաջանում են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանատուները տապալման ու պարտության մեղավոր են կարգում հանրությանը՝ ժողովրդին: Արդյունքում՝ 7 տարիների ընթացքում այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանություն և հանգիստ իրականացնել իր կործանիչ գործունեությունը:

Հետևաբար՝
Մենք գտնում ենք, որ արդյունավետ ու վճռական առաջնորդության հարթակ ձևավորելու առաքելությունը մնացել է հանրության ուսերին: Մենք, առանց բացառության, պատրաստ ենք օգնել ցանկացած իրական ընդդիմադիր ուժի՝ արդյունավետ և վճռական հարթակի ձևավորման և այս իշխանությունների հեռացման գործում՝ իհարկե, միևնույն ժամանակ բացառելով քաղաքական զավզակներին ու ավանտյուրիստներին ասպարեզ բերելու որևէ հնարավորություն:

Այս նպատակով մենք ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը:

«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու՝ Ն. Մալյան»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան