Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:14 18-03-2025

Կնյազ Հասանո՞վն էլ է «փափախով քուրդ»․ Ավինյանը վիրավորում է նաև իր թիմակցին

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում էր Երևան քաղաքում հանրային տրանսպրտից օգտվելու 1 ուղևորության արժեքը սահմանել 100 դրամ, իսկ փաթեթների դեպքում՝ անհամեմատ ավելի մատչելի։

Թևանյանի անունից ներկայացված նախաձեռնության տակ դրված էր 17․000 քաղաքացիների ստորագրություն, սակայն քաղաքային իշխանությունները մերժեցին այս նախագիծը և չընդունեցին այն։

Հատկանշական է, որ ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ աչքի ընկավ անադեկվատ պահվածքով և հայտարարեց, որ մարդիկ «փափախով քուրդ» չեն և հասկանում են, թե ինչ նպատակով է ընդդիմությունն այս նախագիծը դրել շրջանառության մեջ։

Ուշագրավ է, որ «փափախով քուրդ» արտահայտության ներքո Տիգրան Ավինյանը փաստացի թիրախավորում է քուրդ ժողովրդին և Հայաստանի քուրդ համայնքին, որոնք ապրում են մեր կողքին։

Նշենք նաև, որ քրդական համայնքը ներկայացված է նաև Հայաստանի խորհրդարանում։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում ներկայացված է ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը, և փաստացի Ավինյանն իր այս արտահայտությամբ վիրավորում է իր թիմակից ՔՊ-ական պատգամավորին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Կնյազ Հասանովի հետ, հասկանալու համար, արդյո՞ք վերջինս վիրավորվել է Ավինյանից, թե ոչ, սակայն մեր զանգերը Հասանովը թողեց անպատասխան։