copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:27 16-03-2025

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչների անունները

Երեկ տեղի է ունեցել «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։ Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված հայկական և արտասահմանյան երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։

«Սլավյանսկի բազար 2025» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։

Այսպիսով, հուլիսի 5-15-ը, Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 11-ամյա Միլանա Օրդակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը։ Դավիթ Կիրակոսյանը ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Սովորել Երգի պետական թատրոնում։ Մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Ազգայի երգիչ հեռուստանախագծին և եղել ֆինալիստ։ Իսկ 2023թ․ Ղազախստանի Ալմաթին իմ սրտում մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Մամուլի հաղորդագրություն

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը