Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:15 12-03-2025

Ֆրանսիայի ՆԳ նախարարը շեշտադրել է հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Մարտի 11-ին, Փարիզի Hôtel du Collectionneur-ի սրահներում տեղի ունեցավ Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին ներկա էին Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ:

Ֆրանսիայի ՆԳ Նախարար Բրունո Ռըտայոն ելույթ ունեցավ կառավարության անունից։
Հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից, նախարարը նշեց, որ այս ընթրիքը «բարեկամության և հավատարմության հանդիպում» է։ Նրա հավատարմությունը հայկական հարցին նախ և առաջ «մարմնավոր» է, քանի որ, ըստ նրա, Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը։ Հայաստանին պաշտպանելու հարցում «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, յուրովի»։

Այնուհետև նա թվարկեց երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբեր համագործակցություններ։

Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ Ռըտայոն ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան