Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 11-03-2025

Ըստ էության. Իշխանության  մի հենարանը թուրքական աշխարհն է, մյուսը` պառլամենտական ընդդիմությունը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։

Նրա հետ խոսել ենք երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև հրաձգության, որի մասին նա խոսել էր ավելի վաղ, Բագրատ Սրբազանի հարցում ընդհանուր հայտարարի գալու, Զապել Եսայանի մասին իր ու իր ընկեր Վահե Թորոսյանի տարբեր կարծիքների, Գագիկ Բեգլարյանի հետ շփման, «Եվրաքվեին» չմիանալու, ընտրություններին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով իշխանափոխության հարցին` Պետրոսյանը նկատեց. «Եթե ընդդիմափոխություն չլինի, մի սպասեք, որ իշխանափոխություն կլինի։ Այս իշխանություն ունի երկու հենարան, արտաքինը`թուրքական աշխարհը, իսկ ներքինը` պառլամենտական ընդդիմությունը, որը իշխանության անսասան հենարանն է»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով` երկրորդ և երրորդ նախագահները պայքարում են ընդդիմադիր դաշտի համար։ «Նրանք պայքարում են ընդդիմության առաջին համարը լինելու համար, երբ որ արտաքին ուժերը Փաշինյանին հեռացնեն, ասեն` ով էր երկրորդը ու տան իշխանություն»,- նշեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը