Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 11-03-2025

Նիկոլը 7 տարի խոսում է թալանը հետ բերելու մասին, որովհետև իր ժամանակ էլ է թալան, ինքը թալանչի է․ հարցում

Նիկոլ Փաշինյանը իր իշխանության 7-րդ տարում էլ դեռ ընտրազանգվածին կերակրում է թալանը հետ բերելու խոստումով։

Գյումրի այցի ժամանակ, Փաշինյանը նշել է՝ Գյումրու արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։

«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Փաշինյանը իշխանափոխությունից 7 տարի անց դեռևս թալանը վերադարձնելու մասին խոսում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նԻկոլ Փաշինյանը միայն խոսելու է ընդունակ։

«Բա ինչ անի, չխոսա։ Մինչև հիմա խոսացել ա, հիմա էլ ա խոսում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանում ամեն բան դանդաղ է ընթանում։

«Շատ դանդաղ ա ամենինչ կատարվում Հայաստանում։ Ոչ մի բան չի ստացվում Հայաստանում»,- նշեց նա։
«Ինչ իմանամ, որովհետև իր ա ժամանակ էլ ա լրիվ թալան, ինքը թալանչի ա»,-վրդովված պատասխանեց մի կին։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի։

«Ընդունակությունները չի ներում՝ աշխատի, տենց պրոբլեմ ունի, էդ էլ էդ մարդու դժբախտությունն ա»,- նշեց նա։

«Սատկի Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել