Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:30 11-03-2025

Արցախցիների, գերիների համար ի՞նչ արեց պետությունը, որ հիմա սիրիահայերի համար անի․ հարցում

Օրեր առաջ ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։

Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում։

Փաստացի՝ պետությունը ոչինչ չի անում սիրիահայերին ցեղասպանությունից փրկելու համար։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ պետությունը ոչինչ չի անում՝ սիրիահայերին ցեղասպանությունից փրկելու համար»։

Քաղաքացիների մեծ մասը նշեց, որ պետություն չկա։
«Պետությունը մեզ փրկելու համար ինչ-որ բան անո՞ւմ է, որ մի հատ էլ Սիրիայի համար անի։ Պետք է կարողանան, որ անեն։ Այդքան քաշ չունեն»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ այդ գործառույթը պետության անմիջական պարտականությունն է։
«Արցախցիների համար ի՞նչ արեց պետությունը, որ ինչ էլ անի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ