Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 10-03-2025

Նիկոլ Փաշինյանը թալանը չի վերադարձնի, ավելի շատ կթալանի․ հարցում

Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը: Այս մասին երեկ Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում։ Ո՛չ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր ենք վերադարձնելու, Բրաբուս առ Բրաբուս, Յաշիկ առ Յաշիկ»,- ասել է նա:

Փաստացի՝ Փաշինյանը շարունակում է պնդել, որ վերադարձնում է թալանը, ուստի՝ Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվեց, վարչապետն, ըստ իրենց՝ թալանը վերադարձնո՞ւմ է, թե՞ ոչ։

Հարցվածներից շատերը պնդեցին հակառակը, սակայն անցորդներից մեկի խոսքով՝ վարչապետը վերադարձրել է թալանը։

«Հավատում եմ, որովհետև արդեն տեսնում եմ արդյունքները։ Մի քանի միլիոն վերադարձրել է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ թալանվածը Ռուսաստանի կողմից պաշտպանվում է։

«Չի վերադարձնի։ Ավելի շատ կթալանի»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան