Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 10-03-2025

Փաշինյանը բոլորիս է հանձնում, Քոչարյանին ու Սարգսյանին էլ կհանձնի․ հարցում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե խաղաղությամբ և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ցույց կտա ՀՀ-ի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են ՀՀ-ում։

Բաքվի կեղծ «դատավարությունից» ակնհայտ երևում է,որ խոսքը գնում է նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Ինչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կկատարի՞ այս պահանջը»։

Հարցվածների մեծամասնությունը դժվարացավ ասել, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը։ Որոշ քաղաքացիներ նշեցին, որ նման բան չպետք է անել։

«Աստված տա կատարի։ Շատ կուզեինք, որ կատարվեր։ Էդ արդեն Նիկոլ Փաշինյանը գիտի, կհանձնի, թե չի հանձնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին կարտահանձնի։
«Նիկոլ Փաշինյանը սաղին կարտահանձնի, իհարկե։ Իր գործը հենց էդ ա, որ պետք ա վրեժ լուծի ամբողջ հայ ազգից։ Չենք կարողանում Նիկոլի դեմն առնենք։ Հայաստանում Նիկոլն ա կյանք թելադրողը։ Նիկոլն անում ա ամեն ինչ, ինչ հնարավոր ա, որ կարողանա Հայաստանը վերջնական վերացնի։ Ինքը բոլորին կհանձնի, եթե էնքանին հանձնեց»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։
«Նիկոլ Փաշինյանն այնքան ոչ կանխատեսելի մարդ է, որ չեմ կարող ասել, թե ինչ կարող է անել։ Եթե մեզ հանձնում է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչ են, որ չհանձնի»,- ասաց նա։

«Ինչպես կարո՞ղ է ղեկավարը հանձնել ինչ-որ մեկին և այն էլ ուրիշ երկրի պահանջով»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան