copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 10-03-2025

Ալեն Սիմոնյանի պատասխանը է իր թանկ կոշիկների մասին գրառումներին

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր թանկ կոշիկների մասին հրապարակումներին, կոշիկների լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ: Իհարկե պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք ընդդիմադիրների դատարկ աթոռները ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան:

Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու մեջ: Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€ նոց կոշիկներ չունեմ: Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում: Ի դեպ հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:

Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик) է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն»։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան

Ձեզ գուցե հետաքրքրի