Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:57 07-03-2025

Ես չեմ պայքարում զուտ Հայաստանը չկորցնելու համար, ես պայքարում եմ, որ Արցախը հետ բերենք. Ռոստոմյան

«Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Արա Ռոստոմյանը նշել է. «Աշխարհը, ժողովուրդները կռվում են, որ հող չտան, սրանք հող են տալիս, որ պատերազմ չլինի: Սրանք թարս են: Լավ, ապրելն ո՞ւմ է պետք, որ պիտի ապրես առանց արժանապատվության:

Ես չեմ պայքարում զուտ Հայաստանը չկորցնելու համար, ես պայքարում եմ, որ Արցախը հետ բերենք: Արցախը պահելը մեր տղաների տեսիլքն է եղել: Իմ որդին գիտակցված է գնացել առաջնագիծ, մահից երբեք չի վախեցել: Ինձ համար որդիս դեռ Արցախում է, պայքարի մեջ է, ես էլ պայքարով պիտի հասնեմ մեր նպատակին:

Որդուս Եռաբլուրում չեմ տեսնում: Ամեն անգամ նրա լուսանկարի մոտ ասում եմ` ինձ ուժ տուր, որ պայքարեմ, ուրիշ բան չեմ ասում՝ ո՛չ առողջություն տուր, ո՛չ ներիր: Թող «ներիր» ասեն այն ծնողները, ովքեր 2018-ին ընտրեցին Նիկոլին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում