Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 06-03-2025

Բաստիոն․ Քոչարյանի ու Սարգսյանի հակասությունը շահերի խնդիր է․ իրենք պիտի վեր լինեին դրանից

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն է:

Գրողը մարտի 11-ին Թեքեյան մշակութային կենտրոնի շենքում մտավորականության հավաք է կազմակերպում: Խոսելով հավաքի նպատակի մասին՝ նա ասաց, որ դրա կարիքը կա, խնդիրը հասունացել է, քանի որ երկրի ու ազգի ճակատագիրն է որոշվում, պետք է կողմնորոշվել. ի վերջո մենք ունենք մտավորականություն, որոնք, սակայն, չեն երևում՝ Գրողների միություն, Նկարիչների միություն:

Անդրադառնալով այսօրվա մեր աղետալի վիճակին՝ հրապարակախոսը նկատեց. «Երբ ժողովուրդը կտրվում է իր մշակույթից, իր գրականությունից, դա բերում է մի աղետալի վիճակի: Մենք այդպիսի վիճակում ենք հայտնվել: Այս 35 տարիներին ես չտեսա որևէ առաջնորդ՝ Լևոնից սկսած, որ մշակույթի մասին խոսք ասեր, մշակույթին օգներ. խոսքը ոչ միայն ֆինանսավորման մասին է. գաղափարը ավելի թանկ է»:

Ինչ վերաբերում է այսօրվա մեր իրականությանն ու տեղի ունեցող դեպքերի նկատմամբ մտավորականության ցավալի լռությանը, Բակուր Կարապետյանը վստահ է՝ եթե մտավորականությունը լուռ մնաց, մենք կորած ենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը