Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:04 05-03-2025

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան. կարմիր գորգ, մեծարման խոսքեր և հուզիչ պահեր

Այսօր՝ մարտի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին։

Ֆիլմը ներկայացնում է նրա կյանքի տարբեր փուլերը՝ որպես մարդ, գրող, ռազմական և պետական գործիչ։

Պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայտնի անձինք և քաղաքական գործիչներ, ովքեր մասնակցեցին կարմիր գորգի արարողությանը։

Միջոցառումը նշանավորվեց նաև հայկական ավանդական յարխուշտա պարով, որը յուրահատուկ երանգ հաղորդեց երեկոյին:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, ով մարմնավորում է Վազգեն Սարգսյանին։

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է սպարապետի կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են Հայաստանի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Ձեզ ենք ներկայացնում ֆիլմի պրեմիերայի և կարմիր գորգի արարողության հիշարժան պահերը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը