Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:28 03-03-2025

Անցած շաբաթ ոչ սթափ 167 վարորդ է հայտնաբերվել․ Պարեկային ծառայության հաշվետվությունը

Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 276, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 115 և 1800 այլ իրավախախտումներ։

163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 387-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 113-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 176-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12691 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 239 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 191, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 633 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 2929, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 575, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 60, արագության գերազանցման՝ 1438 և 3822 այլ իրավախախտումներ։

357 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1323-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 473-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 18-ը՝ բեռնատարներ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 27 անձ։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում