Օրակարգ․ Հայտարարագրումը ներդրվել է ընտրությունները կառավարելու համար․ Աղասի Թավադյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ Աղասի Թավադյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աղասի Թավադյանի հետ զրուցել ենք Հայաստանում արձանագրված տնտեսական աճի և այն պայմանավորող գործոնների, կարճաժամկետ գործոնների վերացման հետևանքների, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նպատակների, կանխիկի շրջանառության աճի պատճառների, միջին աշխատավաձի աճի միտումների ու այս համատեքստում կիրառվող մանիպուլիացիների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աղասի Թավադյանը կարծում է, որ հայտարարագրումը ներդրվել է ընտրությունները կառավարելու համար։

«Ամենայն հավանականությամբ սա պարտադրված է եղել եվրոպական գործընկերների կողմից, իրենք այսպես ասած եվրոպական գործընկերների սրտները շահելու համար փորձել են սա ներդնել, հետո՝ ընթացքում, թե ինչ օգուտ կարող է սա տալ իրենց, ժամանակի ընթացքում փորձել են փոփոխել ու մանևրել և իրենք էլ հստակություն չունեն՝ սա ինչի համար են անում։ Ամենայն հավանականությամբ առաջինը՝ որպեսզի որոշակիորեն այսպես ասած կառավարեն ընտրությունները և կառավարեն մինչև ընտրությունները դրսից եկող փողային հոսքը»,- ասաց նա։

Տնտեսագետը նկատեց նաև, որ բանկային համակարգը դարձել է Հայաստանի «սուրբ կովը»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից