copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:48 28-02-2025

Հրապարակվել է ՀՀ 2025 թ. հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4% ով կամ 54.2 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.7%-ով կամ 22.8 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 100 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68.6 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում