copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:16 26-02-2025

100-ից ավելի վրիպակ՝ ՆԶՊ դասագրքում. գիրք գրելը դարձրել են «նորաձև»

Մի շարք ծնողներ ահազանգել են Oragir.News՝ տեղեկացնելով, որ 2024 թ. հրատարակության ՆԶՊ 8-րդ դասարանի դասագրքում առկա են մի շարք վրիպակներ։

Oragir.News-ը խնդիրը հասկանալու համար կապ հաստատեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանի հետ։

«Ինքս ուսումնասիրել եմ դասագիրքը և հայտնաբերել 100-ից ավելի վրիպակներ։ Դասագիրքը գրողները և ստուգողները մատների արանքով են նայում այս ամենին։ Օրինակ՝ դասագրքի կրակային պատրաստություն թեմայից հանվել է ավտոմատի կառուցվածքը, փոխգնդապետի և գնդապետի կոչումները մեկ աստղով են ներկայացրել։ Էլ չասեմ՝ գրքում պատկերված են ինչ-որ անհասկանալի զինված ուժերի համազգեստներ, որոնք այսօր կիրառելի չեն ՀՀ զինված ուժերում»,- նշեց Սեմյոն Բաբայանը։



Նա նաև հավելեց, որ գրքում խոսվում է ռազմական տեխնիկաների մասին, որոնց նկարները բովանդակության հետ ընդհանրապես կապ չունեն։ Իսկ համաճարակը դասել են օդերևույթաբանական երևույթների շարքում։ Սա ուղղակի աբսուրդ է։

Բաբայանը ասաց, որ ամենամեծ սխալը պետական խորհրդանիշներ բաժնում է, որտեղ հայկական զինանշանի վրայից հայկական 4 թագավորությունների զինանշանները հանվել են, դրանց տեղում դրվել են «ՀՀ» տառերը։





«Այս դասգրքերը մինչև տպագրվելը անցնում են մի քանի պատնեշներ։ Առաջինն՝ անցնում են փորձաքննություն, երկրորդը՝ մրցույթային հանձնաժողովը ներկայացված դասագրքերից ընտրում է լավագույնը»,- նշեց Բաբայանը, ապա հավելեց, որ բոլորս ականատես ենք, որ մշտապես ընտրվում է ոչ թե լավագույն դասագիրքը, այլ նմանատիպ վրիպակներ ունեցող դասագրքերը, որոնք էլ նախարարը հաստատում է։

«Դասագիրք գրելը դարձրել են նորաձև, տգետների կողմից են գրվում այդ դասագրքերը, կարևորը՝ իրենց յուրայինը լինի»,- եզրափակեց Բաբայանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը