Ըստ էության 1 տարի առաջ - 22:00 24-02-2025

Ըստ էության. Մեղրին դեռ Հայաստանում է, եթե Փաշինյանը դավադրություն չանի. Քոչարյանն այն չի հանձնել

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանին։

Նրա հետ խոսել ենք Ազատության հրապարակում ակցիա իրականացրած ակցիայի ու դրանից ակնկալիքների, Նիկոլ Փաշինյանի ելույթից ստացած գաղափարախոսական ուղերձների, Մեղրին Արցախով փոխանակելու շուրջ բանակցությունների գաղտնազերծման, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով ԱՄՆ դեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթի մասին, որով տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը բանակացել են Մեղրին Արցախով փոխանակելու հարցի շուրջ, Հայրիկյանը նկատեց․ «Այնպիսի մի աղմուկ բարձրացավ, որ կարծեցի, թե Քոչարյանը Մեղրին տվել է։ Սակայն Մեղրին դեռ Հայաստանում է, եթե Նիկոլ Փաշինյանը դավադրություն չանի։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այն չի տրվել»,- ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին՝ Հայրիկյանը նշեեց, որ ավելի վաղ խոսել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ․ «Խոսել եմ Գալյանի հետ, վատ տպավորություն չթողեց ինձ վրա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը փչացնում է Սրբուհի Գալյանին։ Ինչպես ես համարձակվում պղծել այդ մարդուն։ Իմ աչքի առաջ այդ մարդը պղծվեց»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում