copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:36 24-02-2025

Չմոռանանք՝ Ֆրանսիայի դեսպանն այստեղ է, որպեսզի ներկայացնի Ֆրանսիայի շահերը, անգամ մանիպուլյացիայի գնով

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զարմանալի ոչինչ չկա, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարում է, թե՝ «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»:

Իհարկե սա հնարավոր է վերագրել միայն պարոնի անտեղյակությանը, կապված արցախյան շարժման իրավական ամբողջ հետագծին, կարգավորման գործընթացին եւ այլն:

Բայց, չմոռանանք, նա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է, այսինքն բնականաբար այստեղ է, որպեսզի ներկայացնի Ֆրանսիայի շահերը, հարկ եղած դեպքում անգամ մանիպուլյացիայի գնով:

Իսկ Ֆրանսիայի շահը պահանջում է նաեւ, որ Փարիզի վրա չմնա Պրահայի համաձայնությունների համար միջնորդական պատասխանատվությունը: Չէ՞ որ Պրահայում համաձայնությունները ձեռք են բերվել քառակողմ՝ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիեւ ֆորմատով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում