Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:05 24-02-2025

Ինչու է Նիկոլ Փաշինյանը փռել իր թևերը․ Վլադիմիր Վարդանյանն է գալիս

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին օրերին հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ մեղադրանք է առաջադրվել, որի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաև Էդգար Ղազարյանի քննադատություններն են, մասնավորապես այն, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր, ինչպս նաև այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են, կամ դավաճան։

Պարզվում է, սակայն, Էդգար Ղազարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ավելի խորը պատճառներ ունի, քան վերոնշյալը։

Oragir.News-ի տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների նախաշեմին Նիկոլը Փաշինյանը նպատակ ունի ցույց տալու, որ պաշտպանում է ՍԴ դատավորներին ու թույլ չի տալու, որ վերջիններիս նեղացնեն։ Իսկ դա ցույց տալու լավագույն տարբերակը, որոշել են, որ Էդգար Ղազարյանին պատժելն է։

Մեր տեղեկություններով, պատճառներից մեկն էլ այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ ու որպեսզի իր գալուն ընդառաջ անպատվությունների տեղատարափ չլինի, ջանք չեն խնայում ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու ճանապարհը հնարավորինս անաղմուկ ու անխոչընդոտ կազմակերպելու համար։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել