copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:21 23-02-2025

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008 թթ. հայաստանյան ավտորիտար իրականությանը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008 թթ. հայաստանյան ավտորիտար իրականությանը

Այսօր դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Ավելորդ է ասել, որ նման ակտ կարող է կայացվել միայն ավտորիտար երկրներում:

Էդգարն իմ լավ բարեկամն է, և ես նրան ամուր աջակցություն են հայտնում. Հայաստանում որևէ մարդ չի կարող քրեական հետապնդման ենթարկվել խոսքի, կարծիքի համար:

Ընդ որում, այս սկզբունքն ինձ համար գերակա է ու պատրաստ են նման դեպքերում անվերապահ աջակցել նույնիսկ գործիչների, ովքեր ինձ հակադիր դիրքորոշումներ են հայտնում:

Շատերը զարմացած են այն իրավական բեսպրեդելով, ինչը կիրառել են Էդգարի դեմ:
Ես, մեղմ ասած, զարմացած չեմ:

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008թթ-ի հայաստանյան իրականությանը, որի համար բնորոշիչ էր կայուն ավտորիտարիզմը:

Այդ տարիներին՝ 2004 և 2008թթ-ին, ես երկու անգամ ամիսներով կալանավորվել եմ՝ խոսք ասելու, քաղաքական դիրքորոշում ունենալու համար:

Այդ թվերին եթերային սահմանափակումներ չէին կիրառում, որովհետև եթերն, առանց այն էլ, ընդդիմության համար փակ էր:

Հիմա, Էդգարը, բարեբախտաբար, ազատության մեջ է ու բոլորս նրան զորավիգ պետք է լինենք՝ նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում:
Էդգարի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, ակնհայտորեն անմեղ մարդու նկատմամբ ապօրինի հետապնդում սանձազերծած քննիչն ու դատախազը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի