Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:01 19-02-2025

Շնորհակալ եմ Թումանյանին, որ երեխաներս իր ստեղծագործություններով են կրթվում․ հարցում

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր և մուլտֆիլմեր: «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները ևս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։ 2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են հիշում Թումանյանի ստեղծագործություններից։ Հարցվածներից շատերը հուզմունքից դժվարացան հիշել որևէ գործ։

«Շնորհակալ եմ իրեն, որ երեխաներս իր ստեղծագործություններով են կրթվում»,- ասաց անցորդներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Թումանյանի ստեղծագործությունների ներքո են մեծացել, սակայն կյանքի պայմաններում հիշողությունները կորել են։ «Գրեթե բոլորը կարդացել եմ, շատ եմ սիրում, ապրել եմ Թումանյանի հեքիաթներով»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին