Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 19-02-2025

3 ամիս է՝ ավտոտնակս կոյուղաջրերի մեջ կորած է․ ինչո՞վ է զբաղված «Վեոլիա ջուրը»

Oragir.News-ի ընթերցող՝ Երևան քաղաքի 16 թաղամաս 31 շենքի բնակիչ Պետրոսյան Արմենն, ահազանգում է․

«Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում, Նորաշեն 16 թաղամասում ունեմ 1992 թվականի կառուցված քարե ավտոտնակ։ Նոյեմբեր ամսին նկատեցինք, որ ավտոտնակի նկուղում մեծ քանակությամբ ջուր է հավաքվում, լիճ է գոյացել և չի ցամաքում։ Պարզվեց, որ ջուրը նկուղ է լցվում հիշյալ շենքերի տակով անցնող ջրի խողովակների վթարի հետևանքով: 2024 թվականի դեկտեմբերի 25-ին դիմեցի «Վեոլիա ջուր» ընկերությանը, վթարը վերացնելու համար։ 2025-ի հուվարի 8-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը գրավոր տեղեկացրեց, որ վթարը վերացված է։ Չնայած դրան, ջուրը մինչ այժմ էլ շարունակում է լցվել ավտոտնակի նկուղ և առաջացրել է փլուզման վտանգ, ընդհուպ կարող են լինել զոհեր և վիրավորներ թե՛ իմ, թե՛ հարևան մի շարք ավտոնակների օգտագործողների համար։ Չեմ հաշվում, որ դա մի ամբողջ թաղամասի է վերաբերվոմ՝ մոտ 3 հազար բնակչով։ Ինքս մի քանի անգամ իմ միջոցներով հեռացրել եմ կոյուղաջուրը, բայց անարդյունք, ջրի հոսքը չի դադարում, փորձել եմ հողային աշխատանք կատարել անօգուտ է եղել»,- պատմեց քաղաքացին։

Նա տեղեկացրեց նաև, որ դիմել է գրեթե բոլոր պետական մարմիններին, սակայն ստացել է իրար հակասող պատասխաններ և՛ գրավոր, և՛ բանավոր:

«Դիմել եմ՝ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ պատգամավորների, վարչապետի աշխատակազմ, վարչապետի երկու տեղակալներին, Պետական վերահսկողության ծառայություն, Ջրային կոմիտե, ՄԻՊ, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Դատախազություն, Քաղաքաշինության կոմիտե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Փրկարար ծառայություն, քաղաքապետարան, թաղապետարան և համատիրություն»,- ասած Պետրոսյան Արմենը։




Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին