Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:37 19-02-2025

Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ՝ Արագածոտնում Opel-ի վթարից. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհին տաքսի ծառայության Opel-ը գլխիվայր շրջվել է և կան վիրավորներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան