copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:41 17-02-2025

Ավետիքը այն հազվագյուտ մարդկանցից էր, որ 2018 թ. զգում էր՝ ինչ աղետ է գալու մեր գլխին. Սաթիկ Սեյրանյան

Շատ դժվար է խոսել Ավետիքի մասին, փայլուն մարդ, որ կանգնած էր Արցախյան շարժման պայքարի ակունքներում, մեր երկիրը շատ սիրող հազվագյուտ մարդկանցից էր նա, և այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ճիշտ բնորոշեց՝ Հայաստանի խղճից պակասեց Ավետիքի գնալով: Այս մասին այսօր Ավետիք Իշխանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Ավետիքը այն մարդն էր, որը 2018-ին զգում էր՝ ինչ աղետ է լինելու, Ավետիքը այն մարդն էր, որը կարողացավ իր մեջ ուժ գտնել և նույնիսկ իր չարած սխալների համար հրապարակավ ներողություն խնդրել: Նա իմ ճանաչած այն հազվագյուտ մարդկանցից էր, որն այդչափ ծանր տարավ Արցախի կորուստը, ինքն իր հետ կռվում էր անընդհատ, որ կարող է ինչ-որ բան անել, ինչ-որ բանով օգնել երկրին կանգնեցնել այս աղետը, այս չարիքը, որ 2018-ից եկավ:

Գրեթե մինչև վերջին օրերը՝ նույնիսկ անկողնային ծանր վիճակով, երբ միայն մեկ մատով էր կարողանում մեսինջեռով նամակներ ուղարկել ընկերներին, իր պայքարը շարունակում էր հարցազրույցներով:
Գուցե մենք բոլորս ինչ-որ իմաստով սթափվենք, երևի հետևություն անենք, թե ինչ կարող ենք անել, որ մի օր էլ մենք նման նամակ չգրենք մեր ընկերներին, որ ցավում եմ՝ չկարողացա դա անել: Մենք պետք է հետևություն անենք, ինչ-որ քայլերի դիմենք, այլապես չենք կարողանա ինքներս մեզ ներել»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել