copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:32 11-02-2025

Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք. Գառնիկ Դանիելյան

Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք` նախաձեռնությու՞ն, ստորագրահավա՞ք․ այսօր ԱԺ-ում, դիմելով Արտակ Զեյնալյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով ԵՄ մտնելու նախաձեռնության և դրա ռիսկերի մասին։

«Պետք չէ ժողովրդին խաբել ու ասել` այս թղթի տակ ձեր ստորագրությունը դրեք ու վիզաները կազատականան։ Շատ քիչ քանակությամբ ապրանքներ ենք մենք կարողանում արտահանել Եվրոպա։ Դուք այդ բոլոր ռիսկերի մասին պիտի ժողովրդին ասեիք։ Պարզ է, չէ, որ մենք չենք կարող և ԵԱՏՄ-ում լինել, և ԵՄ-ում, պիտի ընտրենք, ոչ մի բանի չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ քննարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն է:



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում