copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:23 10-02-2025

Քարոզչությունը մարդկանց ո՞ր լարերին է դիպել, որ այսքան արդյունավետ է եղել. Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականում պարզ, մարդկային վստահության խնդիր կա։ Մտածում եմ` ինչո՞ւ չի ստացվում խոսել, իրար հասկանալ։ Ոնց պտտվում եմ, հիմքում էդ իրար վստահելու խնդիրն ա։

Մտածո՞ւմ ա էդ մարդն իրոք էդպես, թե՞ ինչ-որ կորպորատիվ շահեր ա առաջ բրդում։

Օրինակ, եթե մարդն իրոք, անկեղծորեն համակրում ա Նիկոլին ու իր «համախմբին», ապա կարելի ա փորձել հասկանալ իր մոտիվացիան։ Ինչպես ֆոբիաներն են, էնպես էլ «ֆոլիաները». երբ մարդ մի անառողջ վախ կամ անառողջ տարվածություն ունի, շատ հաճախ դրա տակ թաքնված ա բոլորովին ուրիշ, ավելի խորքային մի վախ կամ ցանկություն։ Էդ դեպքում, իրոք, հետաքրքիր ա ուսումնասիրել ու հասկանալ` ի՞նչն ա, որ էս մարդու ներսում փոխակերպվել ա համակրանքի` էս հրեշների խմբի հանդեպ։ Կարելի ա փորձել հասկանալ` քարոզչությունն էդ մարդու ո՞ր լարերին ա դիպել, որ էսքան արդյունավետ ա եղել, որ պատրաստ ա մոռանալ մեր տարած էդ աննորմալ կորուստները ու սրտիկներ շարել կամ սեղմել նրանց ձեռքը կամ առնվազն տհաճություն չզգալ։

Բայց երբ մարդ, ամեն ինչ շատ լավ իմանալով ու հասկանալով, ուղղակի իր չոր շահն ա հրում առաջ, ապա էդ մարդու հետ որևէ քննարկում դառնում ա արդեն էդ կոնկրետ շահի սպասարկում, իսկ երբ էդ մարդը հանրային քարոզիչ ա ու իբր-թե բանավեճեր ա մատուցում մեր օրակարգ, ապա դու ինքդ, մասնակցելով էդ բանավեճին, մասնակցում ես էդ քարոզչական պրոցեսին։

Ու թացը չորից տարբերելը շատ բարդ ա էստեղ, որովհետև ամեն ինչ մի տեսակ խոնավ ա, կպչուն, ճպճպան։
Ի դեպ, պետական համակարգի աշխատողների մասին չի սա, որոնցից շատ-շատերը ստիպված են խեղդել էմոցիաները ներսում ու գնալ աշխատանքի, այլ` անկախ մարդկանց մասին, առաջին հայացքից` էս իշխանությունից գոնե ֆորմալ որևէ կախում չունեցող։

Ընդհանուր առմամբ` շատ տհաճ վիճակ ա։ Ու էս հարցերի շուրջ խոսելն էլ մեզնից բոլորիցս ներքին ազնվություն, բացություն ու նաև որոշակի հասունություն ա պահանջում։ Որ քննարկումների արանքում իրար չուտենք ու չսպառենք մեր` առանց էդ էլ սուղ ու փխրուն հանրային, մարդկային ռեսուրսը։ Թե չէ կստացվի` էլի իրենց շահն ենք սպասարկում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում